Հայաստանում մարտին 12–ամսյա գնաճը գրանցվել է 5,8%–ի սահմանում

08.04.2021 21:42
Հայաստանում մարտին 12–ամսյա գնաճը գրանցվել է 5,8%–ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում գները 2021թ.–ի մարտին, 2020թ.–ի մարտի համեմատ (12–ամսյա գնաճը) ավելացել են 5,8%–ով, նշվում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Միաժամանակ ԱՎԻ–ի տվյալներով, մարտին, փետրվարի համեմատ, երկրում գրանցվել է գնաճ 1%–ի սահմանում։

2021թ.–ի հունվար–մարտին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն ավելացել են 5,2%–ով։ Հայաստանի 2021թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 3,2%–ի չափով, իսկ գնաճը` 4%–ի (±1,5%)։ ԿԲ–ն մարտի 16–ի դրությամբ 2021թ.–ին ՀՆԱ–ի աճը կանխատեսել է 1,4%–ի մակարդակում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև