ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով

09.04.2021 19:55
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել  է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Հիշատակումների ընդհանուր թիվը 393 է, ինչը կազմել է 2021թ. առաջին եռամսյակում հրապարակումների 41%-ը:

2021թ․ առաջին եռամսյակի կտրվածքով ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար է նաև ԶԼՄ-ներում ունեցած  դրական հիշատակումների թվով (294 հրապարակում)  և թերթերում հիշատակումների թվով (57 հրապարակված հոդված):

Հիշեցնենք, որ 2020թ.-ի վերջին երկու եռամսյակների  արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես առաջատար է եղել ՀՀ բանկերի շարքում` ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների և դրական հիշատակումների ցուցանիշներով:

Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս հաճախորդների իրազեկմանը նորություններին, նոր պրոդուկտներին և ծառայություններին, հատուկ առաջարկներին և Բանկի կողմից իրականացվող ակցիաներին և օգտագործում ենք տեղեկատվության տարածման  կապի բոլոր հիմնական հարթակները՝ մեր հաճախորդներին առավելագույնս տեղեկացնելու նպատակով:

MaxMonitor համակարգը, վերահսկելով Հայաստանի բոլոր առևտրային բանկերի հրապարակումներն, իրականացնում է մոտ 150 հայկական լրատվական կայքերի, 16 անուն թերթերի  և 12 հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների մոնիտորինգ՝ ՀՀ 17 առևտրային բանկերի գծով:   Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև