Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

15.04.2021 20:45
Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. 2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

2020թ.-ի վերջի դրությամբ  Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 238 մլրդ  դրամ, իսկ վարկային ներդրումները՝ մոտ 156 մլրդ դրամ: Մանրածախ վարկերի քանակը 2019թ.-ի համեմատ աճել է ավելի քան 8% -ով, իսկ ծավալը՝  11% -ով:

«Մեր ռազմավարական նպատակներից մեկը բանկային ծառայությունները հասարակության համար հնարավորինս հասանելի և մատչելի դարձնելն է:  Մենք հաջողությամբ լուծում ենք այս խնդիրը՝ մեր հաճախորդների համար բարենպաստ պայմաններով  վարկատեսակներ մշակելով և նորարարական տեխնոլոգիաներ ներդնելով: Արդյունքներն ակնհայտ են. 2011թ.-ից  ի վեր մեր կողմից տրամադրված POS վարկերի ծավալն աճել է ավելի քան 10 անգամ», - նշեց  Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի նշանակալի նորամուծութուններից մեկն անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգում արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառումն է:

Արհեստական բանականության տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները և ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել նրանց պրոֆիլը: Արհեստական բանակության տեխնոլոգիայի միջոցով վեց ամսվա ընթացքում մշակվել է 250 հազար վարկային հայտ:


Հետևելով հաճախորդամետ քաղաքականությանը՝ 2020թ.-ին Յունիբանկը միջոցներ ձեռնարկեց համավարակի և ռազմավարական դրության պայմաններում հաճախորդներին աջակցություն տրամադրելու համար: Բանկը երկրաձագեց ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը  և մարումները համամասնորեն բաշխեց վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկն աջակցություն է ցուցաբերել նաև ռազմական գործողություններին մասնակցած հաճախորդներին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև