Առաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքով

16.04.2021 22:29
Առաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է 2021 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է շուրջ 1 միլիարդ 740 միլիոն դրամ ծավալով հարկ:

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում: Բանկն ունի 62 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Ակբան Հայաստանի բանկային համակարգի խոշոր գործատուներից մեկն է: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև