Ակբա բանկը թողարկել է մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ

22.04.2021 14:09
Ակբա բանկը թողարկել է մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը մեկնարկել է նոր՝ Visa Signature պրեմիում դասի բանկային քարտի թողարկումը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Visa Signature քարտը բացի իր ստանդարտ գործառույթներից, քարտապաններին ընձեռում է նաև լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ:

Քարտապանները հնարավորություն ունեն օգտվելու հետևյալ առավելություններից՝

· Ճանապարհորդության ընթացքում բժշկական ապահովագրություն.

Ապահովագրության առավելագույն սահմանաչափը 750 հազար ԱՄՆ դոլար է:

· Գնումների ապահովագրություն.

Գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 365 օրերի ընթացքում ապրանքի կորստի կամ վնասման դեպքում մինչև 20 հազար  ԱՄՆ դոլարի փոխհատուցում,

· Ճանապարհորդական անհարմարավետությունների ապահովագրություն՝

  •  թռիչքի չեղարկում (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
  •  թռիչքի բացթողում (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
  •  թռիչքի կամ ուղեբեռի ուշացում (300 ԱՄՆ դոլար),
  •  ճանապարհորդական պատահար (մինչև 500 հազար ԱՄՆ դոլար),
  •  արտասահմանյան իրավական ծախսեր (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
  •  վարձակալված մեքենաների պատահարներից ապահովագրություն (մինչև 10 հազար ԱՄՆ դոլար),
  •  անձնական գույքի կորստի կամ վնասման ապահովագրություն (մինչև 1000 ԱՄՆ դոլար),

·  4 անգամ անվճար մուտք աշխարհի ավելի քան 1 000 օդանավակայաններում գործող VIP սպասասրահներ,

· Concierge ծառայություն - Ճանապարհորդության ընթացքում աշխարհի ցանկացած կետից հեռախոսով կամ առցանց 24/7 սկզբունքով քարտապաններին անվճար հասանելի են բազմաթիվ ծառայություններ, որոնք իրականացվում են քարտապանի համար՝ քարտապանի փոխարեն սկզբունքով, մասնավորապես՝

  •  թռիչքների ամրագրում,
  •  հյուրանոցների ամրագրում,
  •  ռեստորանների ամրագրում,
  •  մեքենաների վարձույթ,
  •  միջոցառումների տոմսերի ձեռքբերում,
  •  ճանապարհորդության պլանավորում և բազում այլ հնարավորություններ:

Visa Signature քարտի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ հետևյալ հղմամբ: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև