Մհեր Գրիգորյանը ՄՖԿ–ի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները

28.04.2021 10:16
Մհեր Գրիգորյանը ՄՖԿ–ի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով գործընկերներին՝ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՄՖԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի շուրջ: Փոխվարչապետի պաշտոնակատարն այս համատեքստում ներկայացրել է կառավարության որդեգրած քաղաքականությունը և այս ուղղությամբ արդեն իսկ արված քայլերը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները և այդ գործընթացում ՄՖԿ դերակատարությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՓՄՁ ֆինանսավորման գործում ՄՖԿ-ի ներգրավվածությանը, ինչպես նաև ՄՖԿ խորհրդատվական ծառայությունների կարևորությանը տարբեր ոլորտներում ներդրումային պոտենցիալի գնահատման տեսանկյունից», – նշվում է հաղորդագրության մեջ:

Մհեր Գրիգորյանը և Ջորջինա Բեյքերն քննարկել են էներգետիկայի, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Ընդգծվել է նաև Հայաստանում կանանց գործարարության զարգացման անհրաժեշտությունը, մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի շուրջ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև