ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 6.0%

04.05.2021 12:52
ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 6.0%

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 4-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%, հայտնում է ՀՀ ԿԲ–ն:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%:

ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2021թ.–ի փետրվարի 2–ին` բարձրացնելով 0,25 տոկոսային կետով` մինչև 5.5%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև