2021 թ.–ի մարտի վերջի դրությամբ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 204 մլրդ դրամի շեմը (ՎԻԴԵՈ)

13.05.2021 19:57
2021 թ.–ի մարտի վերջի դրությամբ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 204 մլրդ դրամի շեմը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. 2020 թվականի ճգնաժամից հետո այս տարվա 1-ին եռամսյակում համաշխարհային տնտեսությունն արձանագրել է վերականգնման դրական դինամիկա, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Տարբեր երկրների կառավարությունների, կենտրոնական բանկերի  խթանող քաղաքականության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի կիրառումը դրականորեն է անդրադարձել առաջին հերթին արտասահմանյան բաժնետոմսերի շուկաների վրա:

Բազմաթիվ բաժնետոմսերի ֆոնդերի գները, որտեղ ներդրված են նաև Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, աճի ռեկորդներ են գրանցել։ Որոշների գներն աճել են նույնիսկ երկնիշ թվերով:

2021 թվականի մարտի վերջի դրությամբ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 204 մլրդ դրամի շեմը, որի շուրջ 68%-ը ներդրված է Հայաստանում: Տարեսկզբի նկատմամբ ընկերության ակտիվների մեծությունը աճելել է 16 մլրդ դրամով։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև