Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1,3տրիլիոն դրամի վարկ.ԿԲ նախագահ

04.06.2021 14:42
Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1,3տրիլիոն դրամի վարկ.ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1,3 տրիլիոն դրամի վարկ, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ շոկերին հակազդելու համար 2020թ.–ին ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1,3 տրիլիոն դրամի վարկ, ինչն անդրադառնում է 980 հազար վարկային պայմանագրի։

Նրա խոսքով, բացի այդ, ոլորտում ավելացել է տրամադրված առցանց ծառայությունների թիվը, ինչը ևս բարձրացրել է համակարգի հասանելիությունը։ «Ֆինանսական կազմակերպությունները ներել են նաև Արցախյան պատերազմի մասնակիցների և պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքների վարկերը 2,5 մլրդ դրամի չափով», – ասաց Գալստյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև