ԱԳԲԱ Լիզինգը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ լիզինգի ճկուն պայմաններով

04.06.2021 19:27
ԱԳԲԱ Լիզինգը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ լիզինգի ճկուն պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. Բիզնեսի զարգացմանը նպաստելու համար ԱԳԲԱ Լիզինգը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ լիզինգի ճկուն պայմաններով:

«Մեր առաջարկը հնարավորություն է ընձեռում գրասենյակային տարածքի վարձակալության փոխարեն ձեռք բերել այն և դառնալ սեփականատեր: Ինչպես վարձակալության պարագայում, մեր առաջարկի դեպքում ևս գնորդը կատարելու է ամսական մարումներ, սակայն, ի տարբերություն վարձակալության, մարումների հաջող իրականացման դեպքում վերջինս դառնում է գույքի սեփականատեր»,- նշում են կազմակերպությունից:

ԱԳԲԱ Լիզինգի և Capital Build ընկերության համագործակցության արդյունքում այժմ հնարավոր է  լիզինգի միջոցով ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ հետևյալ պայմաններով՝

  • կանխավճար՝  սկսած 20%-ից,
  • լիզինգի ժամկետ՝ 6-180 ամիս:

Պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև