Անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ-ների համար (ՎԻԴԵՈ)

08.06.2021 23:06
Անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ-ների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. Ինչպե՞ս հաջողել բիզնեսում, ճիշտ կառավարել ու վերահսկել ծախսերը: Արդեն 7 տարի Ակբա բանկն իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ՝ մասնակիցներին տրամադրելով ոչ միայն բիզնեսի կառավարման և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներ, այլ նաև՝ իր փորձը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը: 

«Հիմնական նպատակը մեր գործընկերներին փորձի տրամադրումն է, նաև՝ միջազգային։ Մենք մեզ դիտարկում ենք ոչ միայն ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն, այլ նաև լավ գործընկեր, որը պատրաստ է կիսվել իր գործընկերների հետ: Եթե հաճախորդը կարողանա արժեք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, դրանից շահում է տնտեսությունը, շահում ենք բոլորս: Մենք տարիներ շարունակ ներդրում ենք անում նման լուրջ ոլորտում ու գոհ ենք»,-նշում է Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է, որ անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպում փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ աջակցելով տեղական բիզնեսի զարգացմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև