ԿԲ–ն կրկին 0,5 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 6,5%

15.06.2021 13:15
ԿԲ–ն կրկին 0,5 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 6,5%

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5%, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.0%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.0%:

ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2021թ.–ի մայիսի 4–ին` բարձրացնելով 0,5 տոկոսային կետով` մինչև 6,0%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև