ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

17.06.2021 21:14
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. Համաձայն ՀՀ Կառավարության 05.05.2011թ. թիվ 670-Ն և 10.06.2021թ. թիվ 972-Ն որոշումների` Հայաստանն անցնում է կենսաթոշակների անկանխիկ վճարման,  հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Առաջին փուլով 2021թ. hուլիսի 1-ից կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (բացառությամբ՝ §Պետական կենսաթոշակների մասին¦ ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի` 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամներ, 75 տարեկանից բարձր անձինք, եթե կենսաթոշակը վճարվում է  լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին): 

Ուստի, մինչև սույն թվականի հունիսի 21-ը վերոնշյալ երեք քաղաքների թոշակառուներին, որոնք կենսաթոշակ են ստանում կանխիկ եղանակով, անհրաժեշտ է ներկայանալ բանկ կամ դիմել Փոստային կապի ազգային օպերատորին ՝ անկանխիկ վճարումների անցնելու համար: 

Այսօր ՀՀ ավելի քան 114 հազար թոշակառուներ կամ բոլոր կենսաթոշակառուների 36%-ն արդեն նախընտրել են ստանալ կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով: 

Լինելով կենսաթոշակառուների սպասարկման ոլորտի առաջատար՝ Բանկն առաջարկում է կենսաթոշակ ստանալ Visa Classic կամ Mastercard Standard քարտերով` տարեկան անվճար սպասարկման և կանխիկացման հնարավորությամբ՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող Բանկի՝ 24/7 ռեժիմով հասանելի 199 բանկոմատներից: 

Որոշ տեսակի կենսաթոշակային քարտերով հնարավոր է կատարել առցանց գնումներ, ինչպես նաև կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: 

Հաշվի առնելով թոշակառու հաճախորդների սպասարկման կարևորությունը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, կենսաթոշակները վճարում է յուրաքանչյուր ամսվա 1-ին կամ 2-րդ աշխատանքային օրերին: Իսկ Ամանորյա տոների նախօրեին Բանկը՝ սեփական միջոցների հաշվին, կենսաթոշակները փոխանցում է կենսաթոշակառուների հաշիվներին ոչ թե տարեսկզբին, այլ դեկտեմբերի 31-ին: 

Քանի որ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝  կենսաթոշակը շարունակաբար ստանալու համար կենսթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում  է  հաճախորդների հեռահար նույնականացում Վիդեո բանկ ծառայության միջոցով: Իսկ եթե կենսաթոշակառուն չունի Բանկի հետ հեռահար կապ հաստատելու հնարավորություն, մասնաճյուղի աշխատակիցն անձամբ այցելում է նրան` նույնականացում իրականացնելու  համար: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակառուներին առաջարկում է օգտվել մինչև կենսաթոշակի եռապատիկի չափով վարկային գիծ ստանալու հնարավորությունից՝ տարեկան 0% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.5%) (մանրամասները հետևյալ հղումով), ինչպես նաև ներդնել «Սոցիալական» ավանդ` սկսած 10 հազ ՀՀ դրամից, 61-365 օր ժամկետով, տարեկան 5%-8.5% տոկոսադրույքով (տարեկան եկամտաբերություն՝ 5.03%-8.25%) ամսական կտրվածքով կամ ժամկետի ավարտին տոկոսների ստացման հնարավորությամբ` ավանդի համալրման և մինչև ավանդի նվազագույն շեմը նվազեցման իրավունքով (ավանդի մանրամասն պայմանները ներկայացված են հետևյալ հղումով):

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Կենսաթոշակային քարտ կարելի է պատվիրել նաև առցանց տարբերակով՝ Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով

ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում`հետևյալ հղումով, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:  

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև