ԱրարատԲանկն ամփոփել է 2020 թվականի տարեկան արդյունքները

24.06.2021 18:17
ԱրարատԲանկն ամփոփել է 2020 թվականի տարեկան արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը 2020 ֆինանսական տարին եզրափակել է 1.3 միլիարդ ՀՀ դրամ շահույթով, ինչը գոհացուցիչ արդյունք է  COVID-19 համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամի պայմաններում, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Այս մասին ասել է ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանը՝ բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները:

Նրա խոսքով՝ Բանկի ակտիվները 2020թ.-ի դրությամբ կազմել են 248,881 մլն ՀՀ դրամ, ինչը 11.9%-ով գերազանցել է 2019թ․-ի ցուցանիշը, ընդ որում՝ վարկավորումն ավելացել է 9.0%-ով և կազմել 148,222 մլն ՀՀ դրամ:

Պարտավորությունները 2020թ․-ին կազմել են 210,655 մլն ՀՀ դրամ: Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 48,913 մլն ՀՀ դրամ՝ 2019թ․-ի համեմատ ավելանալով 23.7%-ով: Բանկի ընդհանուր կապիտալը, 2020թ.-ի տվյալներով, կազմել է 38,227 մլն դրամ։

Պարտավորությունները 2020թ․-ին կազմել են 210,655 մլն ՀՀ դրամ: Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 48,913 մլն ՀՀ դրամ՝ 2019թ․-ի համեմատ ավելանալով 23.7%-ով: Բանկի ընդհանուր կապիտալը, 2020թ.-ի տվյալներով, կազմել է 38,227 մլն դրամ։

Հաճախորդների թիվը 2020թ․-ի ավարտին կազմել է 120,778՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 9,863-ով։ Ավանդատու հաճախորդների  թիվը կազմել է 6,950, իսկ 2019թ․-ի համեմատ աճը կազմել է 481 հաճախորդ։ Թողարկված քարտերի քանակը 2020թ․-ի դեկտեմբերի դրությամբ կազմել է 100,606։ Տարեվերջին ԱրարատԲանկի թվային բանկինգի  օգտատերերի թիվը գերազանցել է 20000-ը։    

«ԱրարատԲանկը, խստագույնս առաջնորդվելով Ճգնաժամի կառավարման և արտակարգ իրավիճակներում Բիզնեսի անընդհատության ապահովման ռազմավարությամբ, կարողացավ շատ արագ ադապտացվել նոր միջավայրին և ապահովել համապատասխան բանկային ծառայությունների թվայնացումն ու մատուցումը Covid-19 համաճարակի պայմաններում: Արդյունքում, 2020թ.-ին Բանկը հաջողությամբ կատարեց իր առջև դրված ցուցանիշները, ապահովեց իր ակտիվ մասնակցությունը  Կառավարության կողմից իրականացված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով տնտեսվարողներին օժանդակելու միջոցառումների ծրագրերին, ինչպես նաև ներեց մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը: Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատել է բանկի գործադիր մարմնի տարեկան հաշվապահական հաշվետվություններն ու շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև