ԵԱԶԲ-ն Արդշինբանկին տրամադրել է 20մլն դոլար Հայաստանում ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

07.09.2021 19:37
ԵԱԶԲ-ն Արդշինբանկին տրամադրել է 20մլն դոլար Հայաստանում ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Արդշինբանկին տրամադրել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ 3 տարի ժամկետով՝ երկրի փոքր և միջին բիզնեսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։

Համապատասխան համաձայնագիրը երեքշաբթի ստորագրել են ԵԱԶԲ-ի Վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը: Հաշվի առնելով Արդշինբանկի հետ նոր պայմանագիրը՝ Հայաստանի ֆինանսական հատվածում ԵԱԶԲ-ի ներդրումների ծավալը կկազմի 171 մլն ԱՄՆ դոլար։ Այդ միջոցները լրացուցիչ խթան կդառնան հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար

Անանյանը նշեց, որ Արդշինբանկի և Եվրասիական զարգացման բանկի արդյունավետ համագործակցությունն ունի ավելի քան ութ տարվա պատմություն և լավ հեռանկարներ: 2014թ․-ին ստորագրվել է 10մլն դոլարի պայմանագիր, իսկ 2017թ․-ին Եվրասիական զարգացման բանկն Արդշինբանկին տրամադրել է 20մլն դոլար՝ արտաքին առևտրային գործառնությունների ֆինանսավորման համար։

«Մենք ակնկալում ենք, որ այսօր ստորագրվող նոր՝ թվով երրորդ պայմանագիրը՝ ընդհանուր 20 մլն ԱՄՆ դոլարի չափով, նույնպես կնպաստի ոչ միայն փոքր ու միջին ընկերությունների կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, այլև կխթանի ներքին և արտաքին շուկաներում Հայաստանի ՓՄՁ-ների համար մրցակցային շուկայական միջավայրի զարգացմանը», - ասաց նա։

Պոդգուզովն իր հերթին նշեց, որ այս պայմանագրով հատկացվող միջոցները կուղղվեն Արդշինբանկի վարկային գործունեությանն առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի ոլորտում։

«Մեզ համար շատ կարևոր է գործընկերությունը Հայաստանի խոշորագույն ֆինանսական ինստիտուտի հետ, և այն արդեն ռազմավարական է։ Մենք, որպես զարգացման բանկ, որի բաժնետեր է Հայաստանի Հանրապետությունը, առաջին հերթին կենտրոնանում ենք տնտեսությանն աջակցելու, դրա զարգացման խնդիրներին, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում», - ասաց նա։

Հուլիսին հաղորդվում էր, որ Եվրասիական զարգացման բանկը ընդունված 2022-2026թթ․-ի հնգամյա ռազմավարության շրջանակում մտադիր է Հայաստանում իրականացվող ներդրումների համախառն ծավալը հասցնել 500մլն դոլարի։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն իրականացնում է ներդրումային գործունեություն եվրասիական տարածքում։ Արդեն 15 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը։ ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7մլրդ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն արդյունքով նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում։ Բանկն իր գործունեության մեջ առաջնորդվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման ոլորտի նպատակներով և ESG սկզբունքներով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև