Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն․ Ակբա (ՎԻԴԵՈ)

09.09.2021 21:46
Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն․ Ակբա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Խելացի բանկինգ, թվային լուծումներ, իննովացիոն տեխնոլոգիաներ և նոր բիզնես մոդելներ: Ակբա բանկը տրանսֆորմացնում է դասական բանկային համակարգը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Երեք տարի առաջ Ակբան սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ նախագիծ. վերլուծելով և ուսումնասիրելով տեխնոլոգիաների շուկան, առաջարկող տեխնոլոգիական պլատֆորմներն ու բիզնես լուծումները՝ բանկը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր կնքեց աշխարհում առաջատար բիզնես լուծումներ տրամադրող գերմանական SAP ընկերության հետ։

«Սա մեծ մարտահրավեր էր բանկի համար, և մենք հասկանում էինք կարճաժամկետ ապագայում ինչ-որ գործիքների, պրոդուկտների առումով կարող ենք հետ մնալ մեր մրցակիցներից: Բայց նաև հասկանում էինք, որ երկարաժամկետ ապագայում նման լայնածավալ թվային տրանսֆորմացիայի իրականացումը այլընտրանք չունի։ Նման տեխնոլոգիաներ ներդնելը թույլ է տալիս լավագույն հիմքի վրա ստեղծել նոր բիզնես լուծումներ, որոնք նպաստում են մեր բիզնեսի արդյունավետության բարձրացմանն ու հանդիսանում մեր զարգացման անկյունաքարային գործոններից մեկը»,- նշում է Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև