Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց (ՎԻԴԵՈ)

22.09.2021 15:51
Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Փոքրիկ դեղնակտուցների խնամքն ամբողջությամբ ավտոմատացված է։ Թռչնաֆաբրիկայի տեխնիկական սենյակներից հնարավոր է վերահսկել բոլոր 14 թռչնանոցների արտադրական գործընթացները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Թռչնաֆաբրիկայի տարածքում նախկինում գործել է Խորհրդային Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկաներից մեկը՝ 96 թռչնանոցով:  2010թ.-ին, երբ հիմնադրվեց նոր ֆաբրիկան, նախկին արտադրական տարածքներից ոչ մեկը չկար. Զրոյից ստեղծվեց Նուբարաշենի թռչնաֆաբրիկան՝ «Էրեբունի» ապրանքանիշով։

Տասը տարիների ընթացքում ընկերությունը բազմապատկել է աշխատանքային հզորությունը: Հիմնադրման առաջին տարում թռչնամսի արտադրական ծավալը 400 տոննա էր, 2020թ.-ին՝ 2000 տոննա։

Այժմ թռչնաֆաբրիկայի տարածքում շինարարություն է: Կառուցվում է գերմանական նորագույն սարքավորումներով համալրված 4 նոր թռչնանոց՝ սեղանի ձվի արտադրության համար: Գործընկերն ԱԳԲԱ Լիզինգն է։

«Մեր գործընկեր ԱԳԲԱ Լիզինգի հետ միասին մենք ձեռք բերեցինք թռչնանոցների սարքավորումները՝ օգտագործելով կառավորության ծրագիրը։ Ձեռք բերեցինք 4 թռչնանոց, որից մեկում հիմա գտնվում ենք, մյուս երեքը արդեն ածան հավերի թռչնանոցներ են, նրանք 85 հազար գլուխ տարողությամբ են»,- նշում է Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գարեգին Մակարյանը։

Հաջորդ տարի փետրվարին ընկերությունը կարտադրի և սպառողին կներկայացնի նաև սեղանի ձու: Այժմ տեղական թռչնամիսը կազմում է շուկայի 35 տոկոսը, մնացածը՝ ներկրվում է դրսից: Թռչնաֆաբրիկայում վստահ են, որ հաջորդ տարի տեղական արտադրությունը կարող է զարգանալ և գերազանցել ներկայիս արտադրական ծավալները: Մանարմասն՝ տեսանյութում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև