Global Finance․ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»

12.10.2021 11:51
Global Finance․ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ», հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը:

Որոշում կայացնելիս «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիական թիմը հաշվի է առել հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի անընդհատության ապահովումը, տեղական շուկաների և օրենքների իմացությունն ու այլ չափանիշներ։

Հիշեցնենք, որ ԱրարատԲանկը մատուցում է արժեթղթերի պահառության և ռեեստրավարման ծառայություններ թե՛ գլխամասային գրասենյակում, թե՛ մասնաճյուղերում, ինչպես նաև իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների միջնորդավորում։

Տեղեկանք.  «Global Finance Magazine»   ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից  և աշխարհի 180 երկրում ունի  ավելի քան  50 000  բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:–0– 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև