Հեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ. Ակբա բանկ

13.10.2021 22:27
Հեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ. Ակբա բանկ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը առաջինը Հայաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով քարտից քարտ միջազգային փոխանցումների իրականացման​ նոր ծառայություն, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Նոր ծառայության շնորհիվ այսուհետ հնարավոր է 24/7 ռեժիմով հեռախոսահամարի միջոցով արտերկիր գումար փոխանցել և ստանալ։ Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ունենալ acba digital և Ակբա բանկի կողմից թողարկված Visa կամ Mastercard տեսակի քարտ:

Փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է acba digital-ի «Փոխանցել» բաժնից ընտրել «Քարտից քարտ» տարբերակը, ապա՝ սեղմել «Visa Փոխանցումներ» կոճակը, ընտրել «Հեռախոսահամարով» տարբերակը, մուտքագրել փոխանցումը ստացողի հեռախոսահամարն ու հաստատել փոխանցումը:

Առաջարկվող ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Նոր ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումներ կատարելու և ստանալու համար հասանելի երկրների ցանկը ներկայացված է այստեղ:

Բանկի կողմից առաջարկվող դրամական փոխանցումների մյուս ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Հեռախոսահամարով փոխանցումներ Սբերբանկից

Փոխանցումներ առանց հաշվի բացման

Փոխանցումներ բանկային հաշվով

Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և «ACBA ON-LINE» համակարգի (նաև «ACBA Mobile» հավելվածի) միջոցով   

Արագ փոխանցումների համակարգեր՝

-  Unistream

-  Moneygram

-  Ria Money Transfer

-  Xpress Money

-  Converse Transfer       

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև