ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 7.25%

02.11.2021 14:33
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 7.25%

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75%:

ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2021թ.–ի սեպտեմբերի 14–ին կայացած նիստում` բարձրացնելով այն 0,25 տոկոսային կետով` սահմանելով 7,25%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև