04.11.2021 16:29
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը Սիմբիոտիքս ընկերությունից ներգրավել է 6,75 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։
Ներգրավված ֆինանսական միջոցները բանկը կուղղի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ՀՀ դրամով։
Բանկի և Սիմբիոտիքս ընկերության համագործակցության արդյունքում ստացված միջոցները կնպաստեն Հայաստանում վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ ծրագրերի և գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաև ընդհանուր տնտեսության կայուն զարգացմանը:
Ակբա բանկը հիմնադրվել է 1996թ.-ին և այժմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Արդեն 25 տարի բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության իրական հատվածն ու նպաստում երկրի զարգացմանը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: