Հայաստանում հոկտեմբերին 12–ամսյա գնաճը գրանցվել է 9,1%–ի սահմանում

05.11.2021 10:58
Հայաստանում հոկտեմբերին 12–ամսյա գնաճը գրանցվել է 9,1%–ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում 2021 թ.-ի հոկտեմբերին, 2020 թ.-ի հոկտեմբերի համեմատ, 12-ամսյա գնաճը կազմել է 9.1 %: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) հաշվետվության մեջ։

Միաժամանակ, ըստ ԱՎԿ տվյալների, հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 0.7% գնաճ։

Միևնույն ժամանակ, 2021 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2020 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 6.9%-ով։ Հայաստանի 2021 թ.-ի պետական ​​բյուջեում տնտեսական աճը նախատեսված է 3.2%, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (± 1.5%)։ Նախնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2021 թ.-ի երկրորդ եռամսյակում արդյունքում Հայաստանում, 2020 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 13,1% –ի աճ։ ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերին բարելավել է 2021 թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը` նախկին 4.6%-ից հասցնելով 5.4%-ի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև