Արտադրված է Հայաստանում. «Ագատա»-ի արտադրանքն արդեն արտահանվում է (Տեսանյութ)

05.11.2021 14:52
Արտադրված է Հայաստանում. «Ագատա»-ի արտադրանքն արդեն արտահանվում է (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոր ու ժամանակակից տեխնիկայի կողքին 2-րդ կյանք են ստացել խորհրդային հաստոցներն ու սարքավորումները։ Կողք-կողքի աշխատում են հաստոցների երկու սերունդ՝ նորը և հինը՝ թարմացված հնարավորություններով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

«Ագատա» կարի արտադրամասն իր աշխատանքները սկսել է ընդամենը մեկ հաստոցից։ Տարիների ընթացքում կիսավեր գործարանային տարածքում ստեղծվեց նոր արտադրություն, իսկ աշխատակիցների քանակը 4-ից դարձավ 40։

Արդեն տասը տարի «Ագատա» կարի գործարանում արտադրվում է պոլիէթիլային մանրաթել, լցանյութ,  հայկական արտադրության սպիտակեղեն և անկողնային պարագաներ։ Արտադրությունում տեղայնացվում է նաև միջազգային փորձը, հրավիրյալ դիզայներների հետ կատարվում  է փորձի փոխանակում։

Արտադրության գործընկերը ԱԳԲԱ Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ձեռք են բերվել ժամանակակից հաստոցները, որոնք արտադրությունը բարձրացրեցին որակապես նոր մակարդակի։

«Հնարավորություն չեմ ունեցել նոր տեխնոլոգիայով սարքավորումներ ունենալ իմ բիզնեսում, բայց ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցությամբ ձեռք բերեցինք նոր սարքավորումներ: Անձամբ ես ԱԳԲԱ Լիզինգին համարում եմ գործընկեր, ինչ հարցով դիմել ենք՝ աջակցել են: Մինչև օրս միասին աշխատում ենք»,- նշում է «Ագատա» կարի արտադրամասի հիմնադիր տնօրեն Երեմ Գրիգորյանը: Մանրամասն՝ տեսանյութում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև