Հայաստանի բանկային համակարգը 9 ամսում ապահովել է 66,3մլրդ դրամի շահույթ` արձանագրելով 13,1%–ի աճ.ՀԲՄ

05.11.2021 15:56
Հայաստանի բանկային համակարգը 9 ամսում ապահովել է 66,3մլրդ դրամի շահույթ` արձանագրելով 13,1%–ի աճ.ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգն այս տարվա 9 ամսում ապահովել է 66,3մլրդ դրամի շահույթ, ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը։

«2020թ.–ի նույն ցուցանիշի համեմատ` այս ցուցանիշն աճել է մոտ 7.7մլն դրամով կամ 13,1%–ով», – ասաց նա ուրբաթ ասուլիսի ժամանակ

 ՀԲՄ–ի ներկայացրած տվյալների համաձայն` բանկային համակարգի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում հասել են 6.9 տրիլիոն դրամի։

«Ակտիվների աճը 9 ամսում կազմել է 3,7% կամ մոտ 248մլրդ դրամ, և այս ցուցանիշի աճի տեմպերը շարունակվել են երրորդ եռամսյակում (1,7%)», – ասաց Սարգսյանը։

Հայաստանի բանկային համակարգի պարտավորությունները 9 ամսում կազմել են մոտ 6 տրիլիոն դրամ, ընդ որում այս ցուցանիշի աճը հունվար–սեպտեմբերին կազմել է մոտ 213մլրդ դրամ կամ 3,7%, իսկ երրորդ եռամսյակում` մոտ 104մլրդ դրամ կամ 1,8%։

Ընթացիկ տարվա 9 ամսում վարկերի ծավալը բանկային համակարգում կազմել է 3,9 տրիլիոն դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումները կրճատվել են մոտ 279 մլրդ դրամով կամ 6,7%–ով, իսկ երրորդ եռամսյակում` մոտ 26 մլրդ դրամով կամ 0,7%–ով։

Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում ավանդների ծավալը Հայաստանի բանկային համակարգում կազմել է մոտ 3,9 տրիլիոն դրամ։ Միաժամանակ ընդհանուր ավանդները այս ժամանակահատվածում աճել են մոտ 145մլրդ դրամով կամ 3,9%–ով, իսկ երրորդ եռամսյակում` մոտ 84մլրդ դրամով կամ 2,2%–ով։ Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ։ Հայկական բանկերի կապիտալը 2021թ.–ի 9 ամսում կազմել է 927մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճը կազմել է 4,2%)։ Բոլոր բանկերն ունեն 541 մասնաճյուղ, համակարգի աշխատակիցների թիվը հասել է 12,7 հազարի, հաճախորդների թիվը, որոնք համակարգում ունեն ավելի քան 6,5մլն հաշիվ, կազմում է 3,3մլն (1 դոլարը`476,22 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև