Բանկային համակարգում ֆինանսական կայունությունը պահպանվում է.ԿԲ փոխնախագահ

15.11.2021 13:42
Բանկային համակարգում ֆինանսական կայունությունը պահպանվում է.ԿԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Բանկային համակարգում ֆինանսական կայունությունը պահպանվում է, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Իրացվելիության ու կապիտալիզացիայի ցուցանիշները ներկայում գտնվում են նվազագույն սահմանաչափը էապես գերազանցող մակարդակում», – նշել է նա։

Այս կապակցությամբ ԿԲ փոխնախագահը տեղեկացրել է, որ բանկային համակարգի ընդհանուր կապիտալի համարժեքությունը կազմում է 17.2% (նվազագույն սահմանաչափը՝ 12%), իսկ ընդհանուր իրացվելիությունը՝ 31.7% (նվազագույն սահմանաչափը՝ 15%): Հայաստանում հիմա գործում է 17 առևտրային բանկ։ ՀՀ բանկերի միության տվյալներով, այս տարվա 9 ամսում բանկային համակարգի շահույթը կազմել է 66,3մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճը կազմել է 13,1%), ակտիվները` 6,9 տրիլիոն դրամ (3,7%–ի աճ), պարտավորությունները` մոտ 6 տրիլիոն դրամ (3,7%–ի աճ), վարկային ներդրումները` 3,9 տրիլիոն դրամ (6,7%–ի անկում), ավանդները` 3,9 տրիլիոն դրամ (3,9%–ի աճ)։ Հայկական բանկերի կապիտալը 2021թ.–ի 9 ամսում կազմել է 927 տրիլիոն դրամ (4,2%–ի աճ)։ Բոլոր բանկերն ունեն 541 մասնաճյուղ, համակարգում աշխատող աշխատակիցների թիվը 12,7 հազար է, 3,3մլն հաճախորդ ունի ավելի քան 6,5մլն հաշիվ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև