Tue, 2 December
0.1 C
Yerevan
USD: 381.19 RUB: 4.89 EUR: 443.21 GEL: 141.23 GBP: 504.16

Դեպի թվային տնտեսություն․ Կկայանա Silicon Mountains գագաթնաժողովը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կկայանա տնտեսության մեջ խելացի լուծումների ներդրմանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Գագաթնաժողովի աջակիցներից մեկը Ակբա բանկն է: Գլխավոր թեման՝ տնտեսության  թվայնացման հեռանկարը։

Երկու տարի առաջ Ակբա բանկը սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ ծրագիր, իսկ արդեն այս տարի հայտարարեց, որ դիրքավորվում է նաև որպես տեխնոլոգիական ընկերություն։ Գագաթնաժողովին բանկը կիսվելու է իր փորձով և թվային տնտեսություն կառուցելու իր բանաձևով։

«Խոսելով թվային տնտեսության մասին, չի կարելի չխոսել ժամանակակից ֆինտեքների կամ բանկերի թվային ծառայությունների ու թվային պրոդուկտների մասին։ Հասկանալի է, որ այստեղ ընտրություն չկա. բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների համար թվային տրանսֆորմացիան անհրաժեշտություն է: Եթե ընկերությունները ցանկանում են շարունակել իրենց բիզնեսը, պետք է գնան այդ ուղղությամբ։ Կան չբացահայտված հնարավորություններ, որ պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի լրացնենք դրանք։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ և վստահ ենք, որ մեր գործընկերների հետ միասին կարողանալու ենք հանրապետությունում նոր տեխնոլոգիաներ բերել ու տարածել դրանք հանրապետությունից դուրս։ Գլոբալացումը թույլ է տալիս ընդլայնել մեր շուկաները և վստահ եմ, որ մեր լուծումներով կարող ենք հանդես գալ որպես արտահանողներ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր  գործադիր տնօրեն  Հակոբ Անդրեասյանը։

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը կհամընկնի  Silicon Mountains գագաթնաժողովի հետ: ՏՀՏ ոլորտը որակապես նոր մակարդակի բարձրացրած բացառիկ անհատականություններից ու մերօրյա կենդանի լեգենդներից մեկը, ով հյուրընկալվելու է մեր երկրում, իր ներկայությամբ մեծապես կխթանի երիտասարդության ուշադրությունը գագաթնաժողովի հանդեպ, որտեղ պետությունը, ոլորտի ընկերություններն ու մասնագետները կքննարկեն Հայաստանի թվային օրակարգին ու ապագային առնչվող  հարցեր: Մենք բոլորս համատեղ մեծ անելիք ունենք. պետք է խրախուսենք նորարար մտածելակերպը, պետք է ամրապնդենք երիտասարդների հավատը սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ: Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ներդնել օր ու գիշեր աշխատելու, սեփական, այլ ոչ թե ուրիշի տրորած արահետով քայլելու արտադրողականության մշակույթն ու արժեհամակարգը»,- ասել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս գագաթնաժողովը հստակ թիրախ ունի՝ տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գործիք օգտագործելու գործոնը, ինչը Հայաստանում, ցավոք, այնքան էլ բարվոք վիճակում չէ: Կարծում ենք, որ տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող մեր գործարարները պետք է նմանատիպ միջոցառումների մասնակցեն, որպեսզի ընդհանուր տնտեսության թվայնացման վերաբերյալ ունենան պատկերացումներ, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնեն միմյանց հետ»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանը յուրահատուկ «Սիլիկոնյան հովիտ» էր և այժմ հարկավոր է վերականգնել այդ ավանդույթը՝ տեխնոլոգիական զարգացման միջոցով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ պետական պարտքը տարեսկզբից աճել է 1 մլրդ դոլարով․ ֆինանսների նախարար

Սա պայմանավորված է, մասնավորապես, մեծածավալ թողարկմամբ

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Ակբա բանկը և Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը(ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկն ու Ֆրանսիական զարգացման գործակալության...

Դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ եվրոն և ռուբլին աճել են

Հայաստանի արտարժույթի շուկայում 2025 թվականի նոյեմբերի 26-ի արդյունքում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ նոյեմբերի 25-ի համեմատ նվազել է 0.19 կետով՝ կազմելով 381.12 դրամ

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img