Դեպի թվային տնտեսություն․ Կկայանա Silicon Mountains գագաթնաժողովը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կկայանա տնտեսության մեջ խելացի լուծումների ներդրմանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Գագաթնաժողովի աջակիցներից մեկը Ակբա բանկն է: Գլխավոր թեման՝ տնտեսության  թվայնացման հեռանկարը։

Երկու տարի առաջ Ակբա բանկը սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ ծրագիր, իսկ արդեն այս տարի հայտարարեց, որ դիրքավորվում է նաև որպես տեխնոլոգիական ընկերություն։ Գագաթնաժողովին բանկը կիսվելու է իր փորձով և թվային տնտեսություն կառուցելու իր բանաձևով։

«Խոսելով թվային տնտեսության մասին, չի կարելի չխոսել ժամանակակից ֆինտեքների կամ բանկերի թվային ծառայությունների ու թվային պրոդուկտների մասին։ Հասկանալի է, որ այստեղ ընտրություն չկա. բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների համար թվային տրանսֆորմացիան անհրաժեշտություն է: Եթե ընկերությունները ցանկանում են շարունակել իրենց բիզնեսը, պետք է գնան այդ ուղղությամբ։ Կան չբացահայտված հնարավորություններ, որ պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի լրացնենք դրանք։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ և վստահ ենք, որ մեր գործընկերների հետ միասին կարողանալու ենք հանրապետությունում նոր տեխնոլոգիաներ բերել ու տարածել դրանք հանրապետությունից դուրս։ Գլոբալացումը թույլ է տալիս ընդլայնել մեր շուկաները և վստահ եմ, որ մեր լուծումներով կարող ենք հանդես գալ որպես արտահանողներ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր  գործադիր տնօրեն  Հակոբ Անդրեասյանը։

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը կհամընկնի  Silicon Mountains գագաթնաժողովի հետ: ՏՀՏ ոլորտը որակապես նոր մակարդակի բարձրացրած բացառիկ անհատականություններից ու մերօրյա կենդանի լեգենդներից մեկը, ով հյուրընկալվելու է մեր երկրում, իր ներկայությամբ մեծապես կխթանի երիտասարդության ուշադրությունը գագաթնաժողովի հանդեպ, որտեղ պետությունը, ոլորտի ընկերություններն ու մասնագետները կքննարկեն Հայաստանի թվային օրակարգին ու ապագային առնչվող  հարցեր: Մենք բոլորս համատեղ մեծ անելիք ունենք. պետք է խրախուսենք նորարար մտածելակերպը, պետք է ամրապնդենք երիտասարդների հավատը սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ: Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ներդնել օր ու գիշեր աշխատելու, սեփական, այլ ոչ թե ուրիշի տրորած արահետով քայլելու արտադրողականության մշակույթն ու արժեհամակարգը»,- ասել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս գագաթնաժողովը հստակ թիրախ ունի՝ տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գործիք օգտագործելու գործոնը, ինչը Հայաստանում, ցավոք, այնքան էլ բարվոք վիճակում չէ: Կարծում ենք, որ տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող մեր գործարարները պետք է նմանատիպ միջոցառումների մասնակցեն, որպեսզի ընդհանուր տնտեսության թվայնացման վերաբերյալ ունենան պատկերացումներ, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնեն միմյանց հետ»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանը յուրահատուկ «Սիլիկոնյան հովիտ» էր և այժմ հարկավոր է վերականգնել այդ ավանդույթը՝ տեխնոլոգիական զարգացման միջոցով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Fitch. Հայաստանի միջազգային պահուստների բավարարվածությունը մինչև 2028 թ․–ը կմնա համանման վարկանիշ ունեցող երկրների մակարդակից ցածր

Մայիսի վերջի դրությամբ արժութային պահուստները հասել են ռեկորդային 5,9 միլիարդ ԱՄՆ դոլարի, քանի որ Հայաստանի Կենտրոնական բանկը ներքին շուկայում ԱՄՆ դոլար էր գնում

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Ինստիտուցիոնալ վստահություն և դիվերսիֆիկացիայի նոր գործիքներ. «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

Հայաստանի կապիտալի շուկայում արձանագրվել է ֆինանսական և իրական հատվածների ինստիտուցիոնալ մերձեցման կարևոր իրադարձություն. հուլիսի 8-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են կառուցապատման ոլորտի առաջատար «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերը

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա (ՎԻԴԵՈ)

 Շուրջ  30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով

Դոլարն ու եվրոն աճել են, ռուբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 1․57 կետով և կազմել 419․29 դրամ, ռուբլին նվազել է 0․0271 կետով և կազմել 4․6955 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img