5G վարկեր Ակբա բանկից

08.12.2021 20:21
5G վարկեր Ակբա բանկից

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկն իր acba digital հարթակի միջոցով մեկնարկել է 5G վարկերի տրամադրումը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Այսուհետև բանկի acba digital հարթակի օգտատերերը ցանկացած վայրից հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով դիմել և ստանալ մինչև 5 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկ վայրկյանների ընթացքում:

Ակբա բանկի 5G վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով՝

  • Նվազագույն գումար՝ 50 հազար դրամ,
  • Առավելագույն գումար՝ 5 միլիոն դրամ,
  • Մինչև 5 տարի մարման ժամկետ,
  • Վարկերը տրամադրվում են առանց երաշխավորության,
  • Առանց ամսական սպասարկման վճարի,

Բանկի 5G վարկի տրամադրման բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

5G վարկերի համար կարող են դիմել ոչ միայն acba digital-ի գործող օգտատերերը, այլ նաև նրանք, ովքեր կներբեռնեն հավելվածը:

Հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև