ՀՀ ԿԲ նախագահը կանխատեսում է գնաճի նվազում

28.12.2021 15:44
ՀՀ ԿԲ նախագահը կանխատեսում է գնաճի նվազում

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը կանխատեսում է գնաճի ցուցանիշի որոշակի նվազում առաջիկա ամիսներին։

Ելույթ ունենալով նախօրեին ԿԲ–ում կազմակերպված 2021թ.–ի տարեմուտի ընդունելության ժամանակ` ԿԲ նախագահը փաստել է, որ անցնող տարին Հայաստանի տնտեսության համար որոշակի դժվարությունների տարի էր։

«Այնուամենայնիվ, կարող ենք գնահատել, որ մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ կարողացել ենք պահպանել գների և ֆինանասական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում», – նշել է Գալստյանը։

Նրա խոսքով, տարեսկզբից մենք բախվեցինք ՀՀ տնտեսություն ներթափանցած զգալի արտաքին գնաճային ճնշման։

«Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի գերխնդիրն էր գների կայունությունն ապահովել տնտեսության համար նվազագույն ծախսերով։ Այդ առումով տարվա ընթացքում վարած մեր դրամավարկային քաղաքականությունը գնահատում ենք շատ հավասարակշռված», – նշել է ԿԲ նախագահը։

Գալստյանը նշել է, որ գնաճը այսօր բարձր է սահմանած նպատակային մակարդակից, բայց Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում այն աստիճանաբար կնվազի՝ մոտենալով թիրախային ցուցանիշին» «Տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափավոր բարձրացումը թույլ տվեց նախևառաջ խուսափել գնաճի ավելի վատ սցենարից, խարսխել բնակչության գնաճային սպասումները՝ միևնույն ժամանակ չխոչընդոտելով պահանջարկի վերականգնումը։ Եվ չնայած մոտակա ամիսներին արդեն մենք ականատես կլինենք գնաճի ցուցանիշի որոշակի նվազման, սակայն ամեն դեպքում պետք է շարունակել պահպանել զգոնությունը, քանի որ արտաքին աշխարհի գնաճը չի թուլանում, և գալիք տարին դեռևս իր մեջ պարունակում է զգալի գնաճային ռիսկեր և մարտահրավերներ», – ընդգծել է ՀՀ ԿԲ նախագահը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև