Ինեկոբանկի ամենապահանջված մասնաճյուղը նոր շնչով

28.12.2021 18:06
Ինեկոբանկի ամենապահանջված մասնաճյուղը նոր շնչով

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերաբացվել է Ինեկոբանկի՝ մայրաքաղաքի ամենասրտում գտնվող մասնաճյուղը. հաճախորդների կողմից սիրված Աբովյան 18 մասնաճյուղը այսուհետ առավել հարմարավետ պայմաններով կդիմավորի այցելուներին, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը:

Մասնաճյուղի արդիականացումը Ինեկոբանկի շարունակական նախաձեռնություններից մեկն է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը: Թվային բանկինգի սրընթաց զարգացման  պայմաններում, երբ ֆինանսական գործարքների ընդամենը 10% -ն է ֆիզիկապես իրականացվում մասնաճյուղերում, հաճախորդների կողմից շարունակում է պահանջված մնալ իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունը: Ինեկոբանկն օնլայն գործիքակազմի զարգացմանը զուգահեռ շարունակելու է մասնաճյուղային ցանցի արդիականացման գործընթացը՝ ապահովելով հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Վերաբացված մասնաճյուղում այսուհետ ֆինանսական խորհրդատվությունը գործելու է մինչև ժամը 20:30, ինչը հաճախորդներին կընձեռի լրացուցիչ հարմարավետություն աշխատանքային ժամերից հետո բանկ այցելելու համար: Իսկ տարածքում տեղադրված ինքնասպասարկման  տերմինալները վճարային, ինչպես նաև կանխիկացման և հաշվի համալրման համար հաճախորդներին հասանելի կլինեն 24 ժամ, 7 օր՝  ապահովելով բանկային գործարքների իրականացման համար հավելյալ ճկունություն:

Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշում է, որ մասնաճյուղային ցանցի արդիականացումն ու ընդլայնումը շարունակական բնույթ է կրելու` հանուն յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետության:

«Թեև այսօր շուրջ 280,000 օգտատեր իր գրեթե բոլոր  գործարքներն իրականացնում է InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով, Հայաստանի ամենաթվային բանկը ուրախ կլինի տեսնել իր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում և ներկայացնել այն բոլոր ֆինանսական լուծումները, որոնք օգնում են հաճախորդներին հասնել իրենց նպատակներին»,- նշում է Գևորգ Մամիկոնյանը: Ի դեպ,  նախատոնական օրերն առավել ջերմացնելու նպատակով մինչև տարեվերջ Աբովյան 18 մասնաճյուղ այցելող հաճախորդները կարող են դառնալ գաղտնի Ձմեռ պապ հեռավոր համայնքներում կարիքի մեջ ապրող և հրաշքներին անհամբեր սպասող երեխաների համար: Ինեկոբանկի աշխատակիցները չորս տարի անընդմեջ միանում են Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական արշավին, և այս անգամ Բանկը կոչ է անում նաև հաճախորդներին մասնակից դառնալ նախաձեռնությանը՝ վերաբացված մասնաճյուղում տեղադրելով հանգանակման տուփեր և խոստանալով համալրել այցելուների կողմից այստեղ իրականացված նվիրատվությունները:-0-


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև