Հայաստանում գնաճը 2021թ.–ին կազմել է 7,7%

11.01.2022 10:49
Հայաստանում գնաճը 2021թ.–ին կազմել է 7,7%

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2021թ.–ի դեկտեմբերին, 2020թ.–ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 7,7%, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի  հաշվետվության մեջ։

Միաժամանակ, ԱՎԿ–ի տվյալներով, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, երկրում գրանցվել է 1,6%–ի գնաճ։

2021թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 7,2%։

Տնտեսական աճը Հայաստանի 2021թ.–ի պետբյուջեում նախատեսված է 3,2% չափով, գնաճն ամրագրված է 4% –ի մակարդակում (±1,5%)։ Նախնական վիճակագրական տվյալներով, 2021թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքում Հայաստանում, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 2,7%–անոց աճ։ ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերին կանխատեսել է, որ 2021թ.–ի արդյունքում Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2%։–0–  


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև