ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են քարտով կանխիկացնել կենսաթոշակն առանց միջնորդավճարի

14.01.2022 13:07
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են քարտով կանխիկացնել կենսաթոշակն առանց միջնորդավճարի

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման՝ 2022թ. հունվարի 1-ից Հայաստանի բոլոր քաղաքներում մինչև 75 տարեկան և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող քաղաքացիներին կենսաթոշակը վճարվում է միայն անկանխիկ եղանակով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic կամ Mastercard Standard քարտ՝ կենսաթոշակային տարիքի հաճախորդները կունենան հասանելիություն իրենց դրամական միջոցներին 24/7 ռեժիմով՝ կանխիկացնելով իրենց կենսաթոշակը զրոյական միջնորդավճարով ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների լայն ցանցի միջոցով՝ 206 բանկոմատ՝ տեղակայված ՀՀ ողջ տարածքով: 

Սպասարկելով երկրի կենսաթոշակային տարիքի հաճախորդների ավելի քան 35%-ին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովում է իր հաճախորդներին առավելապես հարմար սպասարկում և վճարում է կենսաթոշակները սեփական միջոցների հաշվին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը: Ամանորյա տոների նախօրեին կենսաթոշակը փոխանցվում է հաճախորդներին դեկտեմբերի 31-ին։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է հատուկ ավանդատեսակ՝ «Սոցիալական» ավանդ` գումար՝ սկսած 10 հազ ՀՀ դրամից, ժամկետ՝ 60-365 օր, տարեկան տոկոսադրույք՝ 4․75%-7․6% (տարեկան եկամտաբերություն՝ 4․76%-7․58%): 

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ Միասնական սոցիալական ծառայության մոտակա տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկն, առանց հաճախորդի մասնաճյուղ այցելելու, Միասնական սոցիալական ծառայությունից ստացված տվյալների հիման վրա բացում է քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից հաճախորդը ստանում է կենսաթոշակը քարտին: 

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է   կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post