Կցուցակվեն Ակբա բանկի բաժնետոմսերը (ՎՒԴԵՈ)

31.01.2022 14:32
Կցուցակվեն Ակբա բանկի բաժնետոմսերը (ՎՒԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Ակբա բանկն ամփոփում է 2021 թվականը։ Նախորդ տարի բանկը Հայաստանում իրականացրեց 500 հազար հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այս բաժնետոմսերը շուտով կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում՝ յուրաքանչյուր անձի կամ ընկերության հնարավորություն ընձեռելով գնել և վաճառել բանկի բաժնետոմսերը։

«Բաժնետոմսերի թողարկման գործընթացը դեռ չենք ավարտել: Իհարկե, թողարկել և տեղաբաշխել ենք, բայց մեզ դեռևս սպասվում է եզրափակիչ միջոցառումը՝ բաժնետոմսերի ցուցակումը: Ցուցակման պրոցեսը նոր գործընթաց է,  նոր կուլտուրա է հանրապետությունում: Երբ բորսայում կմեկնարկի գործընթացը, բոլոր այն գործընկերները, ովքեր հետաքրքրված կլինեն գնել կամ վաճառել բանկի արժեթղթերը, հնարավորություն կունենան անել դա: Կարճ ժամանակում հնարավորություն կտանք մեր բոլոր բաժնետերերին ու պոտենցիալ բաժնետերերին գործարքները կատարել նաև առցանց՝ կենդանի ժամանակում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

2021 թվականին բանկը աճ է գրանցել ֆինանսական բոլոր հիմնական ցուցանիշներով.

  • Բանկի կապիտալն աճել է 26.3%-ով՝ հասնելով շուրջ 89 միլիարդ դրամի,
  • Բանկի ակտիվները կազմել են 548 միլիարդ դրամ՝ աճելով շուրջ 10.6%-ով,
  • Բանկի կողմից շուրջ 370 միլիարդ  դրամ ծավալի վարկ տեղաբաշխվել է տնտեսության իրական հատվածում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14,2%-ով,
  • Բանկում ներդրված ավանդների ծավալն աճել է 9.0%-ով՝ հասնելով շուրջ 300 միլիարդ դրամի,
  • Կապիտալի շահութաբերության ցուցանիշը 13.5% է,
  • Մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը 16,189 դրամ է, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը` 1848 դրամ:

Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post