ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2021թ.-ի արդյունքում ավելացել են մոտ 5,9%-ով՝ գերազանցելով 7տրիլիոն դրամը. ԿԲ նախնական տվյալներ

01.02.2022 23:56
ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2021թ.-ի արդյունքում ավելացել են մոտ 5,9%-ով՝ գերազանցելով 7տրիլիոն դրամը. ԿԲ նախնական տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատախանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, ներկայացրել է 2021թ.-ի արդյունքում երկրի բանկային համակարգի գործունեության մի շարք նախնական ցուցանիշներ:

«Ունենք պարտավորությունների աճ՝ մոտ 6%, ընդհանուր ակտիվների աճ՝ 5,88%: Եթե խոսենք բացարձակ թվերով, բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են մոտ 7 տրիլիոն 085 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 6 տրիլիոն 167 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ մոտ 900 մլրդ դրամ», - ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե բանկային հատվածում սպասվու՞մ են միաձուլման գործարքներ կամ նոր ֆինանսական ինստիտուտների մուտք՝ Գալստյանը նշեց, որ այդ գործընթացն իրականացվում է բնական:

«Իմ կողմից սխալ կլինի հրապարակել որևէ տեղեկատվություն: Դա մշտական պրոցես է. բանկիրներն ու ներդրողները մշտապես քննարկում են միաձուլումը, վաճառքները, նոր ներդրումները», - ավելացրեց ԿԲ նախագահը:

Հիմա Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ: ՀԲՄ-ի տվյալներով, 2021թ.-ի 9 ամսում Հայաստանի բանկային համակարգի շահույթը կազմել է 66,9մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 13,1%-ի աճ), ակտիվները՝ 6,9 տրիլիոն դրամ (3,7%-ի աճ), պարտավորությունները՝ մոտ 6 տրիլիոն դրամ (3,7%-ի աճ), վարկային ներդրումները՝ 3,9 տրիլիոն դրամ (6,7%-ի անկում), ավանդները՝ 3,9 տրիլիոն դրամ (3,9%-ի աճ): Հայկական բանկերի կապիտալը 2021թ.-ի 9 ամսում կազմել է 927մլրդ դրամ (4,2%-ի աճ): Բոլոր բանկերն ունեն 541 մասնաճյուղ, համակարգում աշխատակիցների թիվը հասել է 12,7 հազարի, հաճախորդների թիվը 3,3 միլիոն է, ովքեր համակարգում ունեն ավելի քան 6,5մլն հաշիվ (1 դրամը 483,38 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև