ԱրարատԲանկը հանդես կգա որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի շուկա ստեղծող

07.03.2022 15:04
ԱրարատԲանկը հանդես կգա որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի շուկա ստեղծող

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. 2022 թվականի  փետրվարի 14-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված և ԱրարատԲանկի կողմից տեղաբաշխված անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում սույն թվականի մարտի 9-ին, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Տեղաբաշխվել է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերին շնորհվել է AMFNCAB27ER1 ծածկագիրը, որոնք ընդգրկվել են պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։

««ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը հասանելի կլինեն երկրորդային շուկայում սույն թվականի մարտի 9-ից»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post