ՀՀ ԿԲ–ն մեկնաբանել է ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչը

11.03.2022 15:12
ՀՀ ԿԲ–ն մեկնաբանել է ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչը

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչին:

Նախօրեին Ուկրաինայի Ազգային բանկը հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում Հայաստանի, Թուրքիայի Տաջիկստանի և մի շարք այլ երկրների դադարեցնել ռուսական «Միր» վճարային քարտերով ցանկացած գործառնություն։

«Արմենպրես»-ի հարցմանը, թե ԿԲ-ն ի՞նչ դիրքորոշում ունի Ուկրաինայի Ազգային բանկի հայտարարության վերաբերյալ, ՀՀ Կենտրոնական բանկից  հայտնել են, որ ցանկացած դեպքում հասhttps://www.armbanks.am/wp-content/uploads/2013/09/eh3hzjdf.jpgարակությանը պատշաճ կծանուցի որևէ գործողության վերաբերյալ: «Ուկրաինայի ազգային բանկը հրապարակային հայտարարել է, որ դիմել է գործընկեր երկրների բանկերին ռուսական «Միր» վճարային քարտերով ազգային համակարգերում գործառնությունների դադարեցման կոչով։ ՀՀ կենտրոնական բանկի որոշումները մշտապես եղել են թափանցիկ, և ցանկացած դեպքում հասարակությունը պատշաճ կծանուցվի որևէ գործողության վերաբերյալ»,-հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post