ՀՀ ԿԲ-ն հետևում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմին. Գալստյան

15.03.2022 20:43
ՀՀ ԿԲ-ն հետևում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմին. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի մոտեցումը կայանում է նրանում, որ նա հետևում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմին: Այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե, արդյոք, ԿԲ-ի վրա ճնշում գործադրվու՞մ է միջազգային կառույցների կամ պետությունների կողմից Ռուսաստանի դեմ ֆինանսաբանկային պատժամիջոցներին միանալու համատեքստում:

«Մեր մոտեցումը կայանում է նրանում, որ մենք հետևելու ենք միջազգային պատժամիջոցների ռեժիմին, մենք ունենք որոշակի փորձ այս հարցում: Այսօր մեր առաքելության հիմնական նպատակն է պահպանել Հայաստանի ֆինանսական համակարգի անբասիրությունը», - ասել է Գալստյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև