ԱրարատԲանկը ճանաչվել է Ria Money Transfer–ի «Տարվա գործընկեր»

31.03.2022 14:18
ԱրարատԲանկը ճանաչվել է Ria Money Transfer–ի «Տարվա  գործընկեր»

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը Ria Money Transfer համակարգի կողմից հերթական անգամ արժանացել է 2021թ․«Տարվա գործընկեր» մրցանակին, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։ 

Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։

«Ուրախ ենք, որ այս տարի ևս Ria Money Transfer համակարգի կողմից արժանցել ենք «Տարվա գործընկեր» մրցանակին, ինչը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում կփորձենք պահպանել մեր դիրքերն ու ապահովել ցուցանիշների կայուն աճ»,- ասել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Ria Money Transfer համակարգը բավականին մեծ  աշխարհագրական ծածկույթ ունի՝ ընդգրկելով ավելի քան 160 երկիր։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post