ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխող

14.04.2022 14:38
ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխող

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը կտեղաբաշխի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից սույն թվականի ապրիլի 20-ին թողարկվող անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվելու են 12,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 300,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 6,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,400,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։

Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկակզմի 10,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար։ Թե՛ դրամային, թե՛ դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 24 ամիս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post