ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կթողարկի և կտեղաբաշխի 5,000,000 ԱՄՆ դոլարի պարտատոմս

18.04.2022 16:29
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կթողարկի և կտեղաբաշխի 5,000,000 ԱՄՆ դոլարի պարտատոմս

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Սույն թվականի ապրիլի 21-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը կթողարկի 2022 թվականի առաջին դոլարային տրանշը՝ հետևյալ պայմաններով, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Թողարկման ընդհանուր ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլար

Քանակը՝ 200,000 հատ

Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս

Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,75%

Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի ապրիլի 21-ից մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը ներառյալ, եթե պարտատոմսերի տեղաբաշխվող ծավալը չսպառվի մինչև նշված ամսաթիվը։ ԱրարատԲանկի պարտատոմսերը կարող եք ձեռք բերել թե՛ ԱրարատԲանկի գլխամասային գրասենյակում, թե՛ բանկի մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առևտրային հարթակում:

ԱրարատԲանկի Ներդրումային վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանի խոսքով՝ պարտատոմսը բավականին գրավիչ և վստահելի ֆինանսական գործիք է հասարակության շրջանում։ «Ներդնելով պարտատոմսի մեջ՝ ներդրողը ստանում է իրացվելի ակտիվ, որը ցանկացած պահի կարող է վաճառել երկրորդային շուկայում։ Ի դեպ, Հայաստանի տարածքում մինչև 2024 թվականը պարտատոմսից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման։ Ավելին, ԱրարատԲանկի այն ավանդատուները, որոնք ցանկություն կհայտնեն վաղաժամ մարել ավանդները և փոխարենը ձեռք բերել ԱրարատԲանկի 22-րդ թողարկման պարտատոմս, կստանան ավանդի նկատմամբ հաշվեգրված տոկոսներն ամբողջությամբ՝ առանց տոկոսների վերահաշվարկի և պահումի։ Կբացվեն նաև ԱՄՆ դոլարով և(կամ) ՀՀ դրամով բանկային հաշիվներ՝ առանց տարեկան սպասարկման վճարի, ինչպես նաև արժեթղթերի (դեպո) հաշիվներ՝ առանց պահպանման վճարի»,- ասել է Անահիտ Շաքարյանը։  

Բանկում հիշեցրել են, որ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

ԱրարատԲանկի 22-րդ թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սույն թվականաի ապրիլի 8-ին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post