Երևանում բացվեց Յունիբանկի «Հայրենիք» մասնաճյուղը

19.04.2022 10:47
Երևանում բացվեց Յունիբանկի «Հայրենիք» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանում բացվեց Յունիբանկի թվով 56-րդ մասնաճյուղը: «Հայրենիք» նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝  Գարեգին Նժդեհ 34, 4/1, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը: 

Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին՝  ֆիզիկական և իրավաբանական անձանց, տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝

  • ավանդների ընդունում,
  • սպառողական և բիզնես վարկավորում,
  • դրամական փոխանցումներ,
  • Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
  • հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
  • ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն:

Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Ընդարձակ և հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալով՝ ինքնուրույն սպասարկման համար:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post