ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է ռիսկերի մասին այն քաղաքացիների համար, ովքեր իրենց ֆինանսական միջոցները վստահում են One Card ընկերությանը

26.04.2022 13:23
ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է ռիսկերի մասին այն քաղաքացիների համար, ովքեր իրենց ֆինանսական միջոցները վստահում են One Card ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է ռիսկերի մասին այն քաղաքացիների համար, ովքեր իրենց ֆինանսական միջոցները վստահում են One Card ընկերությանը, որը գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

Ինչպես նշեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ն հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցները կրկնապատկելու (ավելացնելու) և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:

«Քանի որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է  դրամական միջոցներ, կարևոր ենք համարում մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Վան քարտ» ՍՊԸ-ին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով», - նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Այս գործունեության օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post