Bitcoin, Ethereum, NFT. ինչպես բարդ բառը ստեղծեցին նոր տնտեսական իրականություն

02.05.2022 11:30
Bitcoin, Ethereum, NFT. ինչպես բարդ բառը ստեղծեցին նոր տնտեսական իրականություն

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. 2013թ.–ի ապրիլ–մայիս։ Համալսարանի մոտ գտնվող գողտրիկ մի սրճարան։ Իմ առջև դրված է ամենահամեղ սենդվիչը, որը կարելի է գտնել մոտակայքում, և ես ամբողջությամբ տարված եմ նրանով, ու այդ ընթացքում ընկերս ոգևորությամբ պատմում է ինչ–որ բանի մասին, որն արդեն արժե 100 դոլար։ Ես նրան այդքան էլ ուշադիր չեմ լսում, քանի որ նրա պատմությունը հիշեցնում է հասարակ մի խաբեբայություն։ Հիշվեց միայն անվանումը` Bitcoin։ 

Նույն 2013 թվականն է, բայց մի քիչ ավելի ուշ։ Ես արդեն ընկերոջս տանն եմ, բայց մի փոքր կաշկանդված եմ, քանի որ առաջին անգամ եմ հյուր գնում։ Ընկերոջս հայրը ևս սկսում է խոսել Bitcoin–ի մասին, ես էլ սկսում եմ աղոտ հիշել` ինչի մասին է խոսքը և զարմանալ, երբ իմանում եմ, որ այն արժե արդեն 500 դոլար։ Ինձ պատմում են այն մասին, թե ինչպես կարելի է անվճար Bitcoin ստանալ, ես մի քանի օր փորձում եմ և այլևս չեմ զբաղվում դրանով։

Կրիպտոարժույթի մասին հաջորդ անգամ լսում եմ, երբ Bitcoin–ի գինը սկզբում 3000 դոլար էր, իսկ հետո արդեն` 5000։ «Գնացքը գնաց», – մտածում եմ ես։ Հիմա նայելով, թե ինչ է կատարվում շուկայում` կարող եմ միայն ասել, որ կրկին սխալվեցի։ 

Պատմական այս ակնարկն անհրաժեշտ էր միայն մի բանի համար` բացատրել, որ սկսելու համար երբեք ուշ չէ։ Այսպես են ասում, երբ խոսում են կրթություն ստանալու, աշխատանքը, միջավայրը փոխելու մասին։ Բայց ես ուզում եմ սրա մասին խոսել կրիպտոարժույթի շուկայում ներդրում կատարելու համատեքստում։ Շատերին թվում է, թե գոյություն ունի միայն Bitcoin, ոմանք լսել են նաև Ethereum–ի մասին կամ ինչպես նրան ընդունված է անվանել «եթեր»։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ։

Պարզապես մտեք Bybit բորսա և կտեսնեք ավելի քան 230 առևտրային զույգեր` ամենատարածված մետաղադրամներով։ Սրանք խոշոր նախագծեր են, փոքր նախագծեր, դոլարի, այլ արժույթի թվային նմանակներ, որոնք նախատեսված են NFT–ի հետ աշխատելու համար։ Կան նույնիսկ կատակով ստեղծված արժույթներ` օրինակ Dogecoin։ Բացելով Bybit կայքը` թվում է, թե հայտնվում ես ամբողջովին այլ աշխարհում և սկզբում ամեն ինչ չափազանց բարդ ու անհասկանալի է թվում։ 

Լավ է, որ հիմա այլ ժամանակներ են, և հենց կրիպտոբորսայում կան մեծ թվով ուսուցողական նյութեր, որոնք մանրամասն բացատրում են, թե ինչպես է ամեն ինչ աշխատում, ինչպես առևտուր անել, ինչ սխալներ չի կարելի ոչ մի դեպքում թույլ տալ։ Եվ եթե մտածում եք, որ մենակ եք նոր հնարավորությունների այս անսահման տարածքում, ապա դա այդպես չէ, կրիպտոբորսաները վաղուց գոյություն ունեն։ 

Bybit հարթակը հիմնադրվել է 2018թ.–ի մարտին, այն աշխարհում ամենաարագ աճող կրիպտոարժութային բորսաներից է։ Bybit–ին վստահում է ավելի քան 5մլն օգտատեր։ Եվ նրանք բոլորը եկել են մեկ նպատակով` ներդնել։ 

Ընդ որում, Bybit–ի ռուսալեզու օգտատերերի շարքում ներառված են ավելի քան 60 000 թրեյդերներ, ովքեր շփվում են և օգնում միմյանց Telegram–ում, Instagram–ում, Vkontakte–ում, Twitter–ում, Facebook–ում։ 

Հա, մի բան էլ. պետք չէ կրիպտոբորսաները դիտարկել միայն որպես խանութ կրիպտոարժույթ գնելու համար։ Միգուցե ամենասկզբում դա այդպես էր, բայց շուկան շատ արագ փոխվում է, և ներդրում կատարելու հասանելի գործիքները շատանում են։ 

Հիմա կրիպտոբորսաներն իրենց գործիքակազմով շատ քիչ են տարբերվում ավանդական ֆոնդային բորսաներից։ Bybit–ը տրամադրում է հարթակ ածանցյալ (դերիվատիվ) և սպոտային շուկաներում թրեյդինգի համար, սթեյքինգի, DeFi մայնինգի ծառայություններ և API ինտերֆեյս, իսկ 2022թ.–ին Bybit–ը գործարկեց սեփական հարթակը P2P գործարքների համար և NFT մարքեթփլեյս։ 

Bybit–ն իսկական պրոֆեսիոնալ առևտրային հարթակ է` գերարագ առևտրային ալգորիթմերով և շուրջօրյա գործող աջակցության ծառայությամբ։ 

Մի փոքր խառնվեցի՞ք այս ամբողջ ինֆորմացիայից և նոր տերմիններից։ Դա նորմալ է, ամեն ինչ միանգամից չի լինում։ Պարզապես փորձում եմ ցույց տալ, թե որքան առաջ է անցել կրիպտոարժութային թրեյդինգի աշխարհը քանի դեռ մենք նստած կասկածում էինք, որ նման բան իսկապես կարող է գոյություն ունենալ և եկամուտ բերել։ 

Ի դեպ, ամենագրավիչն այն է, որ դրանով կարող է զբաղվել ցանկացած մարդ և ցանկացած ժամանակ։ Կրիպտոբորսաները գոյություն ունեն ինտերնետի հիմքում դրված գլոբալ սկզբունքի` ազատության շրջանակում։ 

Հասկանում եմ, որ շատ բան անավարտ մնաց, բայց եթե ամեն ինչ միանգամից ներկայացվի, դուք միայն գլխացավ կունենաք։ Այդ իսկ պատճառով որոշեցինք ներկայացնել հոդվածների շարք Bybit–ի հետ համատեղ, որոնք կբացահայտեն կրիպտոթրեյդինգի բոլոր գործիքները։ Զգուշացում. կրիպտոարժույթների շուկան, ինչպես նաև սթեյքինգի ծառայությունները պարունակում են ֆինանսական ռիսկեր։–0– 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post