Պարտատոմսերի 22-րդ թողարկման ծավալը սպառվել է

03.05.2022 18:20
Պարտատոմսերի 22-րդ թողարկման ծավալը սպառվել է

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. Սույն թվականի ապրիլի 21-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կողմից թողարկված դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

«Նախատեսում էինք պարտատոմսերը տեղաբաշխել եռամսյա ժամկետում՝ 2022 թվականի ապրիլի 21-ից մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը ներառյալ, սակայն պետք է արձանագրենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 8 օրվա ընթացքում, ինչը փաստում է ԱրարատԲանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության և վստահության մասին», - ասել է ԱրարատԲանկի Ներդրումային վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել է 4,75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ,  25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 27 ամիս շրջանառության ժամկետով, 5,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 200,000 հատ պարտատոմս։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post