Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան (ՎԻԴԵՈ)

23.05.2022 19:29
Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի աջակցությամբ Թալինում հիմնվեց ևս մեկ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան։ 7,5 հեկտար տարածք զբաղեցնող «Թալին-2» կայանը կապահովի տարեկան 10,5 մլն կՎտ էլեկտրաէներգիա, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Նախագիծն իրականացնելու համար անցկացվել է հանրային 4 լսում և փորձագետների որոշմամբ ընտրվել է Թալինը. այստեղ արևային օրերի քանակն ավելի շատ է, ինչը կանաչ էներգիայի արտադրման գլխավոր պայմաններից մեկն է։

Արևային կայանը սկսել է աշխատել փետրվարից։

«Մեր գործընկերների հետ դեռևս նախագծային փուլում սկսեցինք աշխատանքները: Բավականին շատ հարցեր կային, որոնց պատասխանները դեռ չգիտեինք, բայց ճանապարհ անցանք իրենց հետ: Ընթացքում օգտագործեցինք բանկային որոշ պրոդուկտներ, վարկային միջոցներ կիրառվեցին նաև միջազգային ֆոնդերով: Արդյունքում ստացանք հետաքրքիր պրոյեկտ»,- նշում է Ակբա բանկի վաճառքների խթանման և ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը:

Էլեկտրակայանն ունի 5ՄՎտ դրվածքային հզորություն. «Թալին-2»-ի շնորհիվ  տարեկան կկանխվի 10,200 տոննա ածխաթթու գազի արտանետում:

Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post