Հայաստանում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի վերջին սպասվում է մոտ 7%–ի սահմանում. ԿԲ

25.05.2022 13:14
Հայաստանում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի վերջին սպասվում է մոտ 7%–ի սահմանում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. 2022թ.–ի վերջին 12–ամսյա գնաճը Հայաստանում սպասվում է մոտ 7%, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«ՀՀ ԿԲ–ն ակնկալում է բարձր գնաճային միջավայրի պահպանում առաջիկա եռամսյակներին», – ասել է նա նախօրեին ԱԺ–ում ելույթի ժամանակ։

Այս իրավիճակում, Գալստյանի խոսքով, հաշվի առնելով գնաճային սպասումների աճը`ԿԲ–ն մարտին 1,25%–ով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

«Հետևողական դրամավարկային քաղաքականության պայմաններում, որը նպատակաուղղված է գնաճի, գնաճային սպասումների նվազմանը, ակնկալվում է, որ 12–ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ ժամանակահատվածում կկայունանա 4% թիրախային ցուցանիշի շուրջ», – ասել է նա։

ԿԲ նախագահը նաև նշել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների և առկա անորոշության պայմաններում ԿԲ–ում դիտարկվում են տարբեր սցենարներ, ամենօրյա կտրվածքով իրականացվում է մակրոտնտեսական իրավիճակի փոփոխությունների մոնիտորինգ։

«Այս կամ այն գնաճային դրսևորումների դեպքում (ԿԲ) պատրաստ է արձագանքել` միջնաժամկետ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրականացման համար», – ասել է Գալստյանը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի ապրիլին, 2021թ.–ի ապրիլի համեմատ, կազմել է 8,4%։ Միաժամանակ 2022թ.–ի հունվար–ապրիլին, 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 7,4%–ով։

Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի չափով, գնաճն ամրագրված է 4%–ի (±1,5%) սահմանում։ Կառավարությունը կանխատեսում է, որ երկրի տնտեսությունը 2022թ.–ին կաճի 7%–ով, իսկ ԿԲ–ն մարտին վատացրեց երկրի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` նախկին 5,3% –ից դարձնելով 1,6%։–0–   


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post