Ոչ միայն մայնինգ. էլ ինչպե՞ս կարելի է գումար վաստակել կրիպտոարժույթով BYBIT բորսայում

01.06.2022 10:20
Ոչ միայն մայնինգ. էլ ինչպե՞ս կարելի է գումար վաստակել կրիպտոարժույթով BYBIT բորսայում

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. Առաջինը Bitcoin–նն էր, և այն սահմանեց խաղի սկզբնական կանոնները` ուզում ես ստանալ կրիպտոարժույթ, մի գնիր այն բրոսաներում, զբաղվիր մայնինգով։ Մայնինգը կրիպտոարժույթի արտադրություն է համակարգչային հզորությունների ցանցին միանալու հաշվին։ Այսօրվա դրությամբ շուկայի երկու խոշորագույն դերակատարները` Bitcoin–ն ու Ethereum–ը, առաջարկում են զբաղվել հենց արժույթի մայնինգով`շուկայում հետագա վերավաճառքի հնարավորությամբ։

Շատերին թվում է, թե բաղձալի մետաղադրամները ստանալու համար պետք է պարզապես միացնել տան համակարգիչը (իսկ ոմանք անգամ մտածում են գրասենյակային համակարգչի մասին) և սպասել, թե երբ գլխիդ կթափվեն զրնգուն մետաղադրամները։ Բայց պետք է հիասթափեցնեմ ձեզ, նման գաղափարներով դուք ուշացել եք մոտ 10, նույնիսկ ավել տարով։

Կրիպտոարժույթի մայնինգը պահանջում է պատասխանատու մոտեցում, իսկ որ ամենագլխավորն է` խոշոր ներդրումներ, որոնք «ետ են գալու» մի քանի ամսում և նույնիսկ տարում։ Մի մոռացեք նաև կիսահաղորդիչների սուր դեֆիցիտի մասին, ինչի հետևանքով համակարգչային սարքավորումների գները կտրուկ բարձրացել են։

Բորսաներում առևտուր անելու միջոցների մասին մանրամասն չենք խոսի, քանի որ փոխարժեքի վրա սպեկուլատիվ ակտիվ գործողությունները կապված են մեծ ռիսկերի հետ։ Մարդկանց մեծ մասը չի կարողանում հաշվարկել այդ ամենը, ինչի հետևանքով միջոցներ է կորցնում։ Նման դեպքերում ավելի լավ է ընտրել նախագիծ, որին վստահում եք և խաղալ երկար` փորձության չենթարկելով ճակատագիրը։

Բայց կրիպտոարժույթների աշխարհը փոխվում է։Ստեղծվում են միջոցներ վաստակելու ավելի մեծ հնարավորություններ, որոնք նաև առաջարկվում են բորսաների կողմից։ Հենց այդ պատճառով ուզում ենք այսօր խոսել Bybit Earn հարթակի և նրա ընձեռած հնարավորությունների մասին։  

Bybit Earn–ն ակտիվների կառավարման հարթակ է, որտեղ թրեյդերները կարող են հեշտությամբ ավելացնել իրենց կրիպտոկապիտալը։ Bybit–ը շուկայում առաջարկում է գրավիչ եկամուտ և ամենաշահավետ տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY - Annual Percentage Yield), ինչպես նաև երաշխավորում է ձեր միջոցների անվտանգությունը։

Bybit Earn հարթակում այս պահին ներկայացված է մի քանի գործիք` Ճկուն կուտակումներ. Բազմարժույթ ներդրումներ. Լիկվիդայնության մայնինգ և DeFi մայնինգ։

Ճկուն կուտակումները թույլ են տալիս օգտատերերին մասնակցել ստեյքինգին և ստանալ երաշխավորված եկամուտ` կայուն APY–ով։ Ի՞նչ է ստեյքինգը։ Այն մայնինգի այլընտրանքն է, ոըը չի պահանջում թանկարժեք համակարգչային սարքավորումներ։ Ստեյքինգի դեպքում կրիպտոարժույթի սեփականատերը դրամապանակում սառեցնում է իր ակտիվները` ցանցի անվտանգությունն ու ակտիվությունն ապահովելու համար, իսկ փոխարենը ստանում է պարգևատրում։ Ձեր օրական եկամտաբերությունը կախված կլինի ստեյքինգ մուտքագրած տոկենների քանակից։ Միաժամանակ Bybit Earn–ում տոկենները կարելի է հանել ստեյքինգից ցանկացած ժամանակ։   

Բազմարժույթ ներդրումները ներդրումային պրոդուկտ է` եկամտի փոփոխվող ակտիվով` առանց հիմնական գումարի պաշտպանության, որը թույլ է տալիս մուտքագրել նախընտրած ակտիվներն ու ստանալ եկամուտ լիկվիդայնության տրամադրման համար։

Օրինակ, եթե դուք ունեք ETH տոկեններ, ապա կարող եք իրականացնել ETH/USDT կարճաժամկետ բազմարժույթ ներդրում`  351% APY բարձր տոկոսադրույքով (տոկոսադրույքը թարմացվում է 5 րոպե մեկ և կախված է ստեյքինգում առկա տոկենների քանակից, ընդ որում որքան շուտ մուտքագրեք դեպոզիտը, այնքան ավելի բարձր կլինի APY–ն)։ Տոկենների մուտքագրման ժամանակ նշված կլինի ֆիքսված գինը, և եթե փոխարժեքը ժամկետի ավարտի պահին լինի ֆիքսվածից ցածր, ապա դուք կստանաք ձեր տոկեններն ու եկամուտը` մետաղադրամների տեսքով։ Իսկ եթե այն բարձր լինի, ապա կստանաք եկամուտ` USDT կոնվերտացիայի տեսքով։

Լիկվիդայնության մայնինգը լիկվիդայնության pool–եր են, որոնք հիմնված են ավտոմատացված մարքեթ–մեյքերի (AMM) թարմացված մոդելի վրա։ Դուք կարող եք դառնալ լիկվիդայնության մատակարար` ավելացնելով այն pool և վաստակել սվոպի միջնորդավճարից ընտրված pool–ում։ Bybit հարթակում դուք կարող եք նաև օգտագործել վարկային լևերիջ` pool–ում սեփական մասնաբաժինն ավելացնելու, լրացուցիչ լիկվիդայնություն ստանալու և եկամուտն առավելագույնի հասցնելու համար։

DeFi մայնինգը գումար վաստակելու գործիք է, որը սերտորեն կապված է Curve նախագծի հետ։ Curve–ը DeFi ավտոմատացված մարքեթ–մեյքերի նախագիծնէ, որը տրամադրում է արժույթի կայուն փոխանակման ծառայություններ։ Ապահովելով Curve–ի սմարթ–պայմանագրերի լիկվիդայնությունն` օգտատերերը կարող են եկամուտ ստանալ կապիտալի միավորման արդյունքում։ Օգտատերը նաև իրավունքի ունի ստանալ պարգևատրում` Curve կառավարման տոկենների տեսքով (CRV)։ Bybit–ն օգնում է վաճառել շահույթը, իսկ տոկոսներով մնացած գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի ձեր ByFi հաշվին ֆիքսված ներդրումային ժամանակաշրջանի վերջում։

Ինչպես տեսնում եք, կրիպտոարժույթի աշխարհը սահմանափակված չէ միայն մայնինգով և բորսայում իրականացվող ուղիղ խաղով։ Գործիքներն օրեցօր շատանում են, ինչպես նաև ավելանում են պասիվ եկամուտ ստանալու հնարավորությունները, իսկ Bybit Earn–ն առաջարկում է հասանելիություն այդ հնարավորությունների նկատմամբ։

Այս տեղեկատվությունը չի հանդիսանում անհատական ներդրումային խորհրդատվություն։ Նյութում հիշատակված ֆինանսական գոծիքները կամ գործառնությունները կարող են չհամապատասխանել ձեր ներդրումային պրոֆիլին և ակնկալիքներին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post