Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել

02.06.2022 13:58
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Կառավարության նպատակադրումը և պլանավորումն այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինելու իրականացնել, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ:

«Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Իհարկե, մենք ենթաօրենսդրական ակտերով պետք է այս ամենը ապահովենք», - նշեց վարչապետը:
Նրա խոսքով, կանխիկ գումարով գործարքների շրջանառության կրճատումը կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է։

«Ներդրվելու է այնպիսի կարգավորում, որ եթե որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքը առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ», - ընդգծեց վարչապետը:
«Այնպես որ, խնդրում եմ ուշադիր լինել։ Խնդրում եմ, որ որևէ մեկը չմտածի, որ մենք ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել։ Ընդհակառակը՝ մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել, նաև սրա հետ մենք լրջագույն հարակից էֆեկտներ կստանանք՝ սկսած ֆիսկալ էֆեկտից, ավարտած հակակոռուպցիոն էֆեկտով։ Այնպես որ, սրա հետ կապված բոլոր ենթաօրենսդրական ակտերը շատ արագ պետք է մշակել, որպեսզի մեր նպատակադրումներին հասնենք»,- եզրափակեց Փաշինյանը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post