Հայաստանում բացվել է «Տեսլա» էլեկտրամոբիլների մասնագիտացված սրահ (ՎԻԴԵՈ)

06.06.2022 17:57
Հայաստանում բացվել է «Տեսլա» էլեկտրամոբիլների մասնագիտացված սրահ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Մեկ մոնիտորից կառավարվող, խելացի, ժամանակակից․ ցանկալի մեքենաները արդեն ներկայացված են Երևանում։ Բացվել է «Տեսլա Էներջի» էլեկտրամոբիլների ավտոսրահը. այստեղ են աշխարհահռչակ «Տեսլա» էլեկտրամոբիլների բոլոր մոդելները:

«Տեսլա Էներջիի» բացառիկ գործընկերը Ակբա Լիզինգն է, որի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել «Տեսլա» էլեկտրամոբիլները շահավետ պայմաններով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ակբա Լիզինգի շնորհիվ ֆիզիկական անձինք կարող են կատարել ընդամենը 10% կանխավճար և ձեռք բերել «Տեսլա» էլեկտրամոբիլ, իսկ մնացյալ մարումները կատարել մինչև 7 տարվա ընթացքում: Ֆիզիկական անձանց համար դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11,5%-ից:

Իրավաբանական անձնաց լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Եվրոյի դեպքում տարեկան տոկոսադրույքը սկսվում է 2%-ից:

«Հայաստանում նորարարական «կանաչ» տեխնոլոգիաների զարգացման նպատակով Ակբա Լիզինգը դեռ տարիներ առաջ ստեղծեց «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որի ուղղություններից է էլեկտրամոբիլների ֆինանսավորումը:  Այսօր «Տեսլա էներջի» կազմակերպության հետ մեկնարկում է բացառիկ պայմաններով էլեկտրամոբիլների ֆինանսավորման ակցիա։ Վերջին տարիներին Ակբա Լիզինգը աննախադեպ աշխատանք է կատարել Հայաստանում էլեկտրամոբիլների տարածման ուղղությամբ և այս ընթացքում հարյուրավոր էլեկտրամոբիլներ են ֆինանսավորվել Ակբա Լիզինգի միջոցով»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

Ակբա Լիզինգը շարունակում է նպաստել Հայաստանում էլեկտրամոբիլների օգտագործման մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը. ապագան կանաչ տեխնոլոգիաներինն է:

Մանրամասն՝ տեսանյութում: Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև
No Related Post