06.06.2022 21:17
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Չինացի Զեն Թիենքին խոստանում է՝ հայկական գինին իր հետ Չինաստան է տանելու, բայց ոչ միայն իր հարազատներին հյուրասիրելու, այլ նաև բիզնես մտադրության նպատակով։ Ցանկանում է համագործակցել մի քանի գինի արտադրողի հետ: «Երևանի գինու օրերին» առաջինը կանգ է առել «Արենիի գինու գործարանի» տաղավարի մոտ. չինացի բիզնեսմենին հայտնի է նաև Արենիի գինին։
«Առաջին անգամ եմ մասնակցում «Երևանի գինու օրեր» միջոցառմանը։ Հավանում եմ գաղափարը: Ի դեպ, իսկապես տարբեր երկրներում հայտնի է հայկական գինին։ Լավ գինի է, Հույս ունեմ, որ բոլորն ըստ արժանվույն կգնահատեն հայկական գինին»,– նշում է չինացի գործարարը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:
«Արենիի գինու գործարանի» տնօրեն Տիգրան Սիմոնյանը պատմում է՝ անկախացումից երեք տարի հետո են սկսել զբաղվել պրոֆեսիոնալ գինեգործությամբ։ Հիմա տարեկան 200,000 շիշ գինի են արտադրում, որի մոտ 70%-ը հենց «Արենի» տեսակի խաղողից է պատրաստվում։ Նռան գինին Արցախից բերված բերքով են պատրաստում, որն էլ ավելի է բարձրացնում համային երանգը։ Տիգրանը հիշում է՝ 5 տարեկան էր, երբ ծնողները սկսեցին գինու արտադրությամբ զբաղվել․ այդ օրվանից վարակվել է գինեգործությամբ․ հիմա գործարանի ղեկավարն է։
«Հիմնադրման ժամանակվանից փոքր մառանն եմ հիշում, թե ոնց էինք շիշը ձեռքով փակում: Այն ժամանակ ոչ մի սարքավորում չկար։ Հիմա փորձում ենք բիզնեսը զարգացնել։Ունենք նաև մրգային գինիների տեսականի, նռից, բալից ստանում ենք գինիներ, կիսաքաղցր են հիմնականում, նորից վաճառվում են այստեղ և արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն»,– նշում է «Արենիի գինու գործարանի» տնօրեն Տիգրան Սիմոնյանը։
Տիգրանի համոզմամբ բիզնեսը զարգացնելուն նպաստում է նաև «Երևանի գինու օրեր» միջոցառումը, քանի որ այստեղ արդեն հայնտի բրենդը էլ ավելի մեծ ճանաչելիություն է ձեռք բերում ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ հատկապես օտարերկրացիների շրջանում։ Մեծ շուկաներ գրավելու համար նաև կարևոր է համարում ֆինանսական կառույցների հետ փոխգործակցությունը․ այս հարցում վստահում է Ակբա բանկին, որն արդեն երկրորդ անգամ իր ուսերին է վերցրել «Երևանի գինու օրերի» գլխավոր հովանավորի պարտականությունը: Այս տարի Ակբայի հետ միասին միջոցառման գործընկեր է նաև «Վիզա» միջազգային վճարային համակարգը։
«Ակբա բանկի հետ մենք շատ վաղուց ենք աշխատում, այն ժամանակից, երբ Ակբա բանկի անունը Հայգյուղփոխբանկ էր: Այդ ժամանակից ենք աշխատում նրանց հետ, շատ արդյունավետ համագործակցություն ունենք։ Հիմա էլ գործարանում նոր ներդրում ենք արել լիզինգով՝ Ակբայի օգնությամբ»,– նշում է «Արենիի գինու գործարանի» տնօրեն Տիգրան Սիմոնյանը։
Տիգրանը չի հորդորում բացառապես իրենց արտադրանքը գնել․ ասում է՝ առաջնահերթ հարցը հայկական գինու տարածումն է աշխարհով մեկ՝ հատկապես որ անկախ գույնից՝ գինու չափավոր օգտագործումը առողջարար է և իր հերթին ապրելակերպ է թելադրում։
Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: